Բարի գալուստ Զբոսաշրջության և Քաղաքաշինության Բարեգործական Հիմնադրամի («ՏՈՒՖ», «Մենք», «Մեր») կողմից գործարկվող www.friendship-park.world («Կայք»):
«Դուք» նշանակում է Կայքն օգտագործող, ներառյալ՝ պատվերներ կատարող ցանկացած անձ։
«Կողմ» կամ «Կողմեր» նշանակում է Կայքն օգտագործող ցանկացած անձ և Զբոսաշրջության և Քաղաքաշինության Բարեգործական Հիմնադրամն առանձին կամ միասին։
Օգտագործելով սույն Կայքը և մասնավորապես Կայքում ներկայացված ապրանքների («Ապրանք») առցանց գնում կատարելով՝ Դուք ընդունում եք սույն Օգտագործման պայմանները և սույն Օգտագործման պայմանների անբաժանելի մասը կազմող Գաղտնիության Քաղաքականությունը։ Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն Օգտագործման պայմանները և որպես Հավելված 1 կցված Գաղտնիության Քաղաքականությունը ցանկացած Ապրանք գնելուց առաջ։ Մեր կայքից որևէ Ապրանք գնելիս սույն Օգտագործման պայմանները ծառայում են որպես առուվաճառքի պայմանագիր («Պայմանագիր») Ձեր և ՏՈՒՖ-ի միջև:
ՏՈՒՖ-ն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխել կամ լրացնել սույն Օգտագործման պայմանները՝ առանց Ձեզ ծանուցելու։ Ցանկացած թարմացում և վերջին թարմացման ամսաթիվը կտեղադրվեն Կայքում, հետևաբար՝ խնդրում ենք ժամանակ առ ժամանակ ստուգել այս էջը՝ համոզվելու համար, որ Ձեզ բավարարում է Օգտագործման պայմանների գործող խմբագրությունը։ Ձեր կողմից Կայքի շարունակական օգտագործումը Կայքում Օգտագործման պայմանների նոր խմբագրության տեղադրումից հետո հավաստում է Ձեր կողմից Օգտագործման պայմանների ընդունումը։
Դուք համաձայնվում եք օգտագործել Կայքը միայն իրավաչափ նպատակներով և այնպիսի եղանակով, որը չի խախտում երրորդ անձանց իրավունքները կամ չի խաթարում կամ սահմանափակում վերջիններիս կողմից Կայքի օգտագործումը։
ՏՈՒՖ-ը պարտավորվում է միջոցներ ձեռնարկել կայքի լավագույն ֆունկցիոնալությունն ապահովելու և այն բարելավելու համար:
1.1. Կայքը բաց է լայն հանրության օգտագործման համար, այնուամենայնիվ, գնումներ կատարելու և պատվերներ տեղադրելու համար անհրաժեշտ է գրանցվել։
1.2. Օգտատերը կարող է գրանցվել հետևյալ եղանակներով՝
- Տրամադրելով էլեկտրոնային հասցե,
- Տրամադրելով հեռախոսահամար,
- Օգտագործելով Facebook-ի օգտահաշիվը,
- Օգտագործելով Google-ի օգտահաշիվը,
- Գրանցման պահին հասանելի այլ տարբերակներով:
1.3. Գրանցման հայտը հաստատելու համար Մենք էլեկտրոնային նամակով/ SMS հաղորդագրությամբ կոդ ենք ուղարկում Ձեր հեռախոսահամարին կամ էլեկտրոնային հասցեին, որը լրացնելուց հետո գրանցման հայտը հաստատվում է։
1.4. Գրանցումից հետո Դուք կարող եք ներկայացված Ապրանքներից ընտրություն կատարել, տեղափոխել և հավաքել ընտրված Ապրանքները գնումների զամբյուղում հետագա ձևակերպման և հաստատման համար։
1.5. Դուք կարող եք վերանայել բոլոր ընտրված Ապրանքները, հանել դրանք գնումների զամբյուղից և/ կամ ավելացնել նորերը մինչև պատվերի վերջնական հաստատումը։
1.6. Պատվեր տեղադրելու համար Դուք պետք է լրացնեք առաքման հասցեն, վճարման մեթոդը, առաքման ժամանակահատվածը՝ տրամադրելով իրական և վավեր տվյալներ, որոնք անհրաժեշտ են պատվերի կատարման համար։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ մենք որևէ պատասխանատվություն չենք կրում Ձեր կողմից տրամադրված տվյալների հավաստիության և վավերության և դրանից բխող հետևանքների համար։
1.7. Մենք երաշխավորում ենք Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը՝ Օգտագործման պայմաններին կից Հավելված 1-ով սահմանված Գաղտնիության Քաղաքականության համաձայն։
1.8. Դուք իրավունք ունեք Ձեր կարծիքն արտահայտելու և հարցեր հղելու Կայքի մեկնաբանություններ բաժնում։ Մենք իրավունք ենք վերապահում հեռացնել այնպիսի մեկնաբանությունները, որոնք կարող են լինել վիրավորական, խտրական, որակվել որպես ատելության խոսք կամ ցանկացած այլ կերպ խախտել այլ անձնաց իրավունքները։
2.1. Կայքում բոլոր Ապրանքների գները նշված են ՀՀ դրամով։
2.2. Վերջնական պատվերի ընդհանուր գինը կազմված է Ձեր կողմից ընտրված և գնումների զամբյուղ տեղափոխված բոլոր Ապրանքների գնի և դրանց առաքման արժեքների գումարից։
2.3. Չնայած նրան, որ Մենք ողջամիտ հետևողականություն ենք ցուցաբերում՝ ապահովելու համար, որ Կայքում մանրամասները, նկարագրությունները և գները լինեն ճշգրիտ, կարող են առաջ գալ սխալներ։ Ձեր կողմից պատվիրված ցանկացած Ապրանքի գնի մեջ որևէ սխալ հայտնաբերելու դեպքում Մենք Ձեզ կտեղեկացնենք այդ մասին հնարավորինս շուտ և Ձեզ հնարավորություն կտանք վերահաստատելու Ձեր պատվերը ճիշտ գնով կամ չեղարկելու այն։ Ձեզ հետ կապ հաստատելու անհնարինության դեպքում, պատվերը կդիտարկվի որպես չեղարկված։ Ձեր կողմից արդեն իսկ վճարված պատվերի չեղարկման դեպքում, Դուք կստանաք ամբողջական փոխատուցում (վերադարձի քաղաքականությանը ծանոթացեք ներքևում)։
2.4. Մեր Կայքում ցուցադրված Ապրանքների և/կամ դրանց փաթեթավորման պատկերները միայն ճանաչողական նպատակ են հետապնդում: Թեև Մենք ամեն ջանք գործադրել ենք գույները ճշգրիտ ցուցադրելու համար, Մենք չենք կարող երաշխավորել, որ սարքի միջոցով գույների ցուցադրումը ճշգրտորեն արտացոլում է Ապրանքի գույնը: Ձեր Ապրանքը և/կամ դրա փաթեթավորումը կարող է մի փոքր տարբերվել այդ պատկերներից:
2.5. Եթե Դուք ցանկանում եք փոփոխություններ կատարել Ձեր կողմից պատվիրված Ապրանքների ցանկում, խնդրում ենք կապ հաստատել Մեզ հետ։ Մենք Ձեզ կտեղեկացնենք՝ արդյոք հնարավոր է փոփոխություն կատարել։ Եթե դա հնարավոր է, Մենք Ձեզ կտեղեկացնենք Ապրանքների գնի, առաքման ժամկետների կամ ցանկացած այլ փոփոխության մասին, ինչը անհրաժեշտ կլինի Ձեր կողմից նշված փոփոխությունները կատարելու համար և կխնդրենք Ձեզ հաստատել փոփոխության կատարումը։
2.6. Պատվերի համար վճարումը կատարվում է հետևյալ եղանակներով՝
- Կանխիկ եղանակով՝ պատվերը ստանալիս,
- Կայքում հասանելի վճարման եղանակներով՝ անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով,
2.7. Մենք կարող ենք փոփոխել Ապրանքները (օրինակ՝ համապատասխան օրենքներում և կարգավորող նորմերում կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու կամ փոքր տեխնիկական ճշգրտումներ կամ բարելավումներ կատարելու նպատակով)։ Այս փոփոխությունները չեն ազդի Ձեր կողմից Ապրանքների օգտագործման վրա։
3.1. Պատվերի տեղադրման ընթացքում Մենք Ձեզ կտեղեկացնենք այն մասին, թե երբ ենք առաքելու Ապրանքները։ Մենք կաշխատենք Ձեզ առաքել ապրանքները հնարավորինս շուտ և ցանկացած պարագայում ոչ ուշ, քան Ձեր պատվերը հաստատելու օրվանից 30 օրվա ընթացքում։
3.2. Եթե Ապրանքենրի առաքումը հետաձգվել է Մեզնից անկախ հանգամանքների պատճառով, Մենք հնարավորինս շուտ կապ կհաստատենք Ձեզ հետ և միջոցներ կձեռնարկենք ուշացման հետևանքները նվազագույնին հասցնելու ուղղությամբ։ Մենք պատասխանատու չենք լինի պատճառված վնասների համար՝ վերոգրյալը կատարելու պայմանով, սակայն եթե առկա է էական ուշացման վտանգ, Դուք կարող եք կապ հաստատել Մեզ հետ՝ Պայմանագիրը լուծելու և Ձեր կողմից վճարված, սակայն չստացած Ապրանքների համար փոխհատուցում ստանալու նպատակով։
3.3. Եթե Դուք պայմանավորվածության համաձայն չեք վերցրել Ձեր ապրանքները կամ եթե չհաջողված առաքումից հետո Դուք չեք վերաձևակերպել առաքումը կամ ստացել Ապրանքները համապատասխան առաքման կետից, Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ հետագա ցուցումների համար և կարող ենք պահանջել պահեստավորման և հետագա առաքման ծախսերը։ Եթե, չնայած Մեր ողջամիտ ջանքերին, չի հաջողվում կապ հաստատել Ձեզ հետ կամ վերաձևակերպել առաքումը կամ ստացումը, Մենք կարող ենք լուծել Պայմանագիրը և Ձեզնից փոխհատուցում պահանջել Ձեր կողմից Պայմանագրի լուծման արդյունքում Մեր կողմից կրած վնասների համար։
3.4. Դուք պատասխանատվություն եք կրում Ապրանքների համար Ձեր կողմից տրամադրված հասցեին դրանց առաքման կամ Ձեր կողմից դրանք վերցնելու պահից։ Ապրանքները Ձեր սեփականությանն են անցնում դրանց համար ամբողջովին վճարելու պահից։
4.1. Դուք պետք է ստուգեք Ապրանքների քանակը և որակը դրանք ստանալու պահին՝ առաքիչի ներկայությամբ։
4.2. Եթե Ապրանքի քանակը, որակը կամ այլ հատկանիշները չեն համապատասխանում Կայքում ներկայացված նկարագրությանը կամ Ապրանքն ունի այլ էական թերություններ, Դուք իրավունք ունեք Ձեր ընտրությամբ՝
- Պահանջել Ապրանքի փոխարինում պատշաճ քանակի, որակի կամ ակնկալվող հատկանիշներով Ապրանքի հետ,
- Պահանջել վճարված գումարի վերադարձ։
4.3. Մենք հետևողականություն ենք ցուցաբերում՝ ապահովելու համար, որ Ապրանքի նկարագրությունը, նկարները և Ապրանքներին վերաբերող այլ նյութերը համապատասխանեն իրականությանը, այնուամենայնիվ, ամբողջական նմանություն չի կարող երաշխավորվել։ Հետևաբար՝ Կայքում ներկայացված նկարագրությունից աննշան տարբերությունները չեն հանգեցնում սույն Օգտագործման պայմանների 4.2 կետի կիրառությանը։
4.4. Յուրաքանչյուր պարագայում, մինչև Ապրանքների ընդունումը Դուք իրավունք ունեք մտափոխվելու և դրանք չընդունելու, սակայն Դուք պետք է վճարեք առաքման գինը:
4.5. Դուք իրավունք ունեք չեղարկելու Ձեր պատվերը առանց առաքման գինը վճարելու հետևյալ դեպքերում՝
- Մենք Ձեզ տեղեկացրել ենք Ապրանքի կամ այս Պայմանների փոփոխության մասին, ինչին Դուք չեք համաձայնել,
- Մենք Ձեզ տեղեկացրել ենք Ձեր կողմից պատվիրված Ապրանքի գնին կամ նկարագրությանը վերաբերող սխալի մասին, և Դուք չեք ցանկանում շարունակել գնումը,
- Առկա է Ապրանքների առաքման էական ուշացման վտանգ՝ Մեզնից անկախ հանգամանքների պատճառով,
- Մենք դադարեցրել ենք Ապրանքների մատակարարումը տեխնիկական պատճառներով կամ ծանուցում ենք Ձեզ, որ պատրաստվում ենք դադարեցնել մատակարարումը տեխնիկական պատճառներով:
5.1. Կողմերը ազատվում են պատասխանատվությունից անհաղթահարելի ուժի ազդեցության պատճառով իրենց պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ չկատարելու համար, որն առաջացել է Կողմերի իրավահարաբերությունների սկսվելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են՝ երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Օգտագօրծման պայմաններում սահմանված պարտավորությունների կատարումը։
6.1. Կայքում ցուցադրված բոլոր կամ ցանկացած նյութերի առևտրային օգտագործումը կամ հրապարակումը առանց ՏՈՒՖ-ի նախնական թույլտվության խստիվ արգելվում է: Այստեղ ներկայացված որևէ դրույթ չպետք է մեկնաբանվի որպես ՏՈՒՖ-ի կողմից ցուցադրվող ցանկացած նյութ օգտագործելու որևէ թույլտվություն:
6.2. Կայքում ցուցադրված նյութերը կարող են պատճենվել անձնական օգտագործման համար միայն այն պայմանով, որ պատճենված են նաև հեղինակային իրավունքների և նյութի աղբյուրի վերաբերյալ նշումները, և փոփոխություններ չեն կատարվում: Որոշ տեքստեր և լուսանկարներ (որոնց հեղինակային իրավունքները ՏՈՒՖ-ին չեն պատկանում), այնուամենայնիվ, կարող են հրապարակվել այս կայքում՝ համապատասխան իրավատերերի թույլտվությամբ։ Այդ տեքստերի և լուսանկարների բոլոր իրավունքները վերապահված են հեղինակներին, և դրանք պատճենելու կամ այլ կերպ օգտագործելու թույլտվությունը պետք է պահանջվի և ստացվի անմիջապես իրավատերերից:
Այս Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքեր: Բոլոր նման հղումները տրամադրվում են Ձեր հարմարության համար, և Ձեր կողմից նման կայքերի օգտագործումը կարգավորվում է դրանց պայմաններով և գաղտնիության քաղաքականությամբ: ՏՈՒՖ-ը պատասխանատվություն չի կրում այլ կայքերի բովանդակության համար:
8.1. Մենք կիրառում են բողոքների մշակման ընթացակարգ, որը մենք կօգտագործենք՝ փորձելով լուծել վեճերը դրանց ի հայտ գալու պահին։ Խնդրում ենք տեղեկացնել Մեզ, եթե որևէ բողոք կամ մեկնաբանություն ունեք՝ կապվելով մեզ հետ գրավոր, էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով՝ օգտագործելով հետևյալ տվյալները.
Հասցե՝ [_Գարեգին Նժդեհ 2, բն․ 103/104]
Էլեկտրոնային փոստ՝ info@friendship-park.world
Հեռախոսահամար՝ +374 41507527
8.2. Եթե անհրաժեշտություն լինի կապվել Ձեզ հետ, Մենք դա կանենք հեռախոսով կամ գրելով Ձեզ էլեկտրոնային հասցեին կամ փոստային հասցեին, որը Դուք տրամադրել եք Մեզ Ձեր պատվերի համար։