ՀԱՄԱՅՆՔԸ

ԵՎ ԱՅԳԻՆ

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Միացեք մեր կրթական միջոցառումներին, որոնց նպատակը ամենատարբեր տարիքի մարդկանց համար համալիր կրթական մոդուլներով ուսման հնարավորություններ ընձեռելն է: Մենք համոզված ենք, որ կրթությունը ողջ կյանքի գործընթաց է: Ահա թե ինչու ենք մեր առջև նպատակ դրել համայնքում խթանել սովորելու և արարելու մշակույթը: 

Մեր կրթական մոդուլներն ընդգրկում են գիտության և տեխնիկայի, արվեստի ու երաժշտության թեմաների ամենալայն շրջանակները: Ամբողջ տարվա ընթացքում հասանելի սեմինարները և աշխատարանները նախատեսված են բոլորի համար՝ անկախ տարիքից: Մեր կրթական մոդուլներով անցկացվող ուսուցումն ինտերակտիվ է և ընդգրկող, ինչը մասնակիցներին թույլ է տալիս սովորել և բացահայտել շրջապատող աշխարհը: Մենք ձգտում ենք կատարելության և ողջունում ենք ստեղծարարությունը, և այգում անցկացվող կրթական ծրագրերում հանդես գալու համար հրավիրում ենք միջազգային փորձագետների, որոնք իրենց ունեցած արժեքավոր գիտելիքն ու փորձը փոխանցում են մեր մասնակիցներին: Փորձագետները գիտության, արվեստի, տեխնոլոգիաների բնագավառներից են և մեր կրթական ծրագրերի մասնակիցներին առաջարկում են գիտելիքները խորացնելու ու աշխարհայացքն ընդլայնելու հրաշալի հնարավորություններ: 

Ի հավելումն մեր կրթական ծրագրերին, մենք նաև առաջարկում ենք երեխաների և մեծահասակների համար նախատեսված հատուկ ակումբների անդամակցություն և միջոցառումների մասնակցություն: Այս միջոցառումները տեղի են ունենում այգու տարբեր օբյեկտերում՝ ներառյալ Այգեգործության դպրոցն ու Համաշխատանքային տարածքը: Այգեգործության դպրոցում մասնակիցները ծանոթանում են կայուն այգեգործության մեթոդներին, մինչ դեռ համաշխատանքային գոտին առաջարկում է ձեռներեցների և տարբեր մասնագետների համար հարմարավետ աշխատանքային միջավայր: Մենք վստահ ենք, որ կրթությունն առանցքային է անձնային և մասնագիտական աճի համար: Ահա թե ինչու ենք մեր համայնքին առաջարկում կյանքի ցանկացած փուլում սովորելու հնարավորություններ: 

Հրավիրում ենք միանալ մեզ և բացահայտել մեր կողմից առաջարկվող կրթության ամենաբազմազան հնարավորությունները: Մեր ծրագրերը կարող են հետաքրքիր լինել բոլորին՝ անկախ նրանից ուսանող եք, ոլորտի մասնագետ, թե պարզապես տվյալ ոլորտով հետաքրքրվող:

Բարի գալուստ մեր սպորտային գոտի, ուր փորձել ենք ցանկացած տարիքի և տարբեր հմտությունների տիրապետող երեխաներին անվտանգ ու հետաքրքիր խաղահրապարակով ապահովել: Մենք համոզված ենք, որ խաղն առանցքային է երեխաների զարգացման համար և ձգտում ենք ստեղծել այնպիսի խաղային տարածքներ, որոնք ոչ միայն հետաքրքիր են երեխաներին, այլև անվտանգ են և ստեղծված են ներառականության սկզբունքով: 

Խաղահրապարակում տեղադրված սարքավորումները նախատեսված են տարբեր տարիքային խմբերի կարիքները բավարարելու համար՝ մանուկներից մինչև դեռահասներ: Այստեղ առաջարկվում են ճոճանակներ, մագլցելու և սահելու հարմարանքներ, հավասարակշռությունը զարգացնելու համար հեծաններ և շատ ու շատ այլ սարքեր: Այգում տեղադրված սարքերը պատրաստված են բարձրորակ նյութերից և կարող են դիմանալ ցանկացած եղանակի՝ անգամ ակտիվ օգտագործման պայմաններում: Այգու խաղահրապարակը կահավորված է այնպես, որ բոլորի համար խաղի և ուրախ ժամանցի հնարավորություն լինի: Մեր աշխատակիցները և կամավորները համապատասխան դասընթաց են անցել, որպեսզի խաղահրապարակը հասանելի լինի նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար: Այստեղ սարքավորումներն և հարմարությունները երեխաների խաղը դարձնում են ապահով ու անվտանգ: Բացի դրանից, այստեղ նաև ստեղծվել է գեղեցիկ և առողջ կենսակերպի համար նպաստավոր միջավայր: Խաղահրապարակի շրջակայքում ծառեր ենք տնկել, ստեղծել նաև այլ ստվերառատ կանաչ գոտիներ՝ զով և մաքուր օդ ապահովելու համար: 

Մենք համոզված ենք, որ ամեն երեխա արժանի է խաղահրապարակում ուրախ և զվարճալի ժամանակ անցկացնելու հնարավորություն ունենալ: Հրավիրում ենք այցելելու և ինքներդ ծանոթանալու ներառականության սկզբունքով ստեղծված, ապահով և գեղեցիկ մեր խաղահրապարակին: Ծնող, ուսուցիչ, թե խնամող, այստեղ դուք կգտնեք ապահով ու հաճելի միջավայր երեխաների համար:

ՍՊՈՐՏ

ՍՊՈՐՏ

ԱՐՎԵՍՏՆԵՐ ՈՒ ԱՐՀԵՍՏՆԵՐ

ԱՐՎԵՍՏՆԵՐ ՈՒ ԱՐՀԵՍՏՆԵՐ

Բարի գալուստ Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք՝ Գյումրի: Այս գեղեցիկ քաղաքը հայտնի է իր հարուստ պատմությամբ, 19-րդ դարին բնորոշ գեղեցիկ ճարտարապետությամբ, ինչպես նաև ուրույն արվեստներով ու արհեստներով: Գյումրին նաև հայտնի է մի շարք նշանակալի թանգարաններով, որոնք այցելելը պարտադիր է, եթե հետաքրքրվում եք Հայաստանի պատմությամբ և մշակույթով: 

Գյումրիի մշակութային ժառանգության ներկայացմանն ու պահպանմանն ուղղված ջանքերի շրջանակում ուրախ ենք ներկայացնել մեր վերջին նախագծերից մեկը՝ մեր նորովի ներկայացվող այգին, որում իր արտահայտումն է գտել քաղաքի ուրույն դիմագիծը: Այգու նախագծման ընթացքում օգտագործվել են քաղաքի հարուստ պատմությունն ու մշակութային ավանդույթներն արտացոլող բազմաթիվ տարրեր: Այգու առանձնահատկություններից է բազմաֆունկցիոնալ սրահը, որը նախատեսվում է օգտագործել որպես քաղաքի մշակութային նոր կենտրոն: Սրահում տեղացի արվեստագետները և վարպետները հնարավորություն կունենան լայն հասարակությանը ներկայացնել իրենց աշխատանքներն ու անցկացնել ցուցահանդեսներ: Այս սրահում նաև նախատեսվում է անցկացնել Գյումրիի մշակութային համայնապատկերը ներկայացնող միջոցառումներ, աշխատարաններ և հյուրընկալել մշակութային իրադարձություններ: Բացի սրահից, այգում տեղացիներին և Գյումրի այցելողներին նաև հասանելի են այլ հարմարավետ տարածքներ: 

Մենք ստեղծել ենք ընտանիքների համար գրավիչ տարածք՝ ցանկացած տարիքի երեխաների համար նախատեսված և անհրաժեշտ սարքերով կահավորված խաղահրապարակ: Մենք նաև հարմարություններ ունենք սահմանափակ կարողություններով մարդկանց համար, որպեսզի այգին հասանելի լինի բոլորին: Այցելեք մեր նոր այգին և վայելեք Գյումրիի մշակութային հարստությունը: Քաղաքի բացառիկ ճարտարապետությունն ու ջերմ մթնոլորտը դեռ երկար կապրեն ձեր սրտում ու հիշողություններում:

Բարի գալուստ Գյումրիի հարուստ պատմությունն ու մշակույթը մարմնավորող Բարեկամության այգի: Գյումրին հայտնի է իր երաժշտական ավանդույթներով: 20-րդ դարի ընթացքում Գյումրին դարձել է ամենատարբեր ժանրերի երաժշտության, այդ թվում՝ ռոքի, ֆոլք ռոքի և էթնոռոքի կենտրոն: Գյումրեցի երիտասարդների համար ռոք երաժշտությունը եղել է ինքնարտահայտման միջոց ու դարձել նրանց ոգու խորհրդանիշը: 

1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Գյումրին առավել քան երբևէ էներգիայի ու ոգեշնչման նոր աղբյուրի կարիքն ուներ: 1994 թվականին քաղաքային այգում անցկացվեց «Փյունիկ-94» ռոք փառատոնը, որն իր հարկի տակ միավորեց թե՛ սկսնակ և թե՛ արդեն ճանաչում ունեցող խմբերի՝ փառատոնը վերածելով երաժշտության ու մշակույթի իրական տոնի: Այն արդեն փորձված երաժիշտների համար դարձավ վերածննդի խորհրդանիշ, իսկ երիտասարդ կատարողների համար՝ հանրությանը ներկայանալու հիանալի հնարավորություն: Այն նաև դարձավ Գյումրիի ռոք ավանդույթների անկոտրում ոգու ու կամքի խորհրդանիշ: 

Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ քաղաքի երաժշտական ավանդույթները զարթոնք են ապրում, այդ թվում՝ այգու պատմական բեմի վերակառուցման շնորհիվ: Ակնկալվում է, որ բեմը կրթության, փորձարարության և ինքնարտահայտման հարթակ կլինի հայ և միջազգային ճանաչված արվեստագետների ու երաժիշտների համար: 

Նախագծի նպատակը Գյումրին ու Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա տեղանշելն է և մշակութային ավանդույթների հանրահռչակումն է սահմաններից այն կողմ: Հին բեմահարթակի վերականգնումը և նորի կառուցումը քաղաքին գրավչություն կհաղորդեն և կաշխուժացնեն նրա մշակութային կյանքը: Մենք համոզված ենք, որ պատմական բեմի վերականգնումը խորհրդանշում է ոչ միայն անցյալի հանդեպ մեր հարգալից վերաբերմունքը, այլև Գյումրիի ու գյումրեցիների ապագան: Միացեք մեզ և վայելեք քաղաքի հարուստ երաժշտական ժառանգությունը՝ սատարելով Գյումրիի մշակութային վերածննդին:

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱՏՐՈՆ

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱՏՐՈՆ