ԱՅԳՈՒ

ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը
1

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը

Աբովյան ճեմափողոցում է գտնվում Ասլամազյանների պատկերասրահը։ «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը» ՀՀ եզակի պատկերասրահներից է,որտեղ գտնվում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածուն: Պատկերասրահը գործում է 1987 թվականից: Պատկերասրահում պահպանվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ: «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը» համարվում է Հայաստանի Հանրապետության միակ պատկերասրահն,որտեղ ցուցադրվող և պահպանվող ստեղծագործությունների հեղինակները կարողացան փոխել իրենց ժամանակաշրջանի վերաբերմունքը գենդերային հավասարության նկատմամբ: Պատկերասրահն իրականացնում է նաև ուսումնակրթական մշակութային ծրագրեր,որոնք նպաստելու են Հայկական մշակույթի հանրահռչակման տարածմանը:

Աբովյան ճեմափողոց

Այս դյութիչ ու կոլորիտային փողոցը հայտնի է իր տներով, որոնցից յուրաքանչյուրը պատրաստ է պատմել հետաքրքրասեր հյուրին իր պատմությունը։ Հենց  այստեղ են գտնվում Ասլամազյան քույրերի պատկերասրահը, քաղաքային բաղնիքը, «Ֆրանսիա» հյուրանոցը, քաղաքային ակումբի զարդանախշերով լի շենքը, ունևոր քաղաքացիների երկհարկ տները: Աբովյան ճեմափողոցում է գտնվում Կովկասում հիմնադրված առաջին տիկնիկային թատրոնը, Հայաստանում բացված առաջին դեղատունը, Գեղագիտության ազգային կենտրոնը։

Աբովյան ճեմափողոց
2
Գյումրու Մտորումների Թատրոն
3

Գյումրու Մտորումների Թատրոն

Աբովյան փողոցի 19-րդ դարի կառույցում այժմ գործում է Գյումրու մտորումների թատրոնը։ կառույցը ոչ միայն դրսից է հրապուրիչ, այլ նաև  ներսից՝   թատրոնի համար անսովոր շարժական բեմով ու նստարաններով՝ դերասան-հանդիսատես միմյանց շատ մոտ, իսկ հարևան սենյակը տիկնիկների պատրաստման աշխատանոց փորձասենյակն է։ Թատրոնը նախատեսված է առավելագույնը 35 հանդիսատեսի համար:

Սուրբ Նշան եկեղեցի

Գյումրու Սուրբ Նշան եկեղեցին գտնվում է Ռուսթավելի փողոցում: Եկեղեցին կառուցվել է 1859-1864 թթ.՝ իշխան Ղահրաման Երկայնաբազուկ Արղությանցի կտակած և ժողովրդի հանգանակած գումարով։ Սովետական միության տարիներին եկեղեցին վերածվել է գարու և ցորենի պահեստի։

Սուրբ Նշան եկեղեցի
4
«Եռանկյունի» ֆիլմի պատշգամբ
5

«Եռանկյունի» ֆիլմի պատշգամբ

Գյումրու Ռուսթավելի փողոցի վրա գտնվող պատշգամբում նկարահանվել են գործողություններ «Եռանկյունի» ֆիլմից:

Գեղամյանների առանձնատուն

Աբովյան Ռուսթավելի փողոցների անցակետում է գտնվում «Վիլլա Կարս» հյուրանոցը և իտալական հյուպատոսարանը: Այն կառուցվել է 1900-1920թթ. Գեղամյանների կողմից: 20-րդ դարի առաջին կեսին կառույցն ուներ հազվադեպ ճարտարապետական տեսք և ամենաժամանակակից տներից մեկն էր Ալեքսանդրապոլում: Տան կառուցման նախապատմությունը հետևյալն է. Գեղամյան եղբայրները իմացել են, որ Թիֆլիս է ժամանել մի հայտնի իտալացի ճարտարապետ, գնացել են նրան անձամբ տեսնելու և պատվիրելու նրանց տան նախագիծը: Եղբայրները Թիֆլիսից բերել են նախագիծը և տեղի շինարարներին հանձնարարել գործի անցնել: Գեղամյանների տունը դրվագային լուծումների է արժանացել հայ կինեմատոգրաֆիստների կողմից: Այս տան արտաքին դիմապատկերը կա Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» և « Սպանված աղավնին» ֆիլմերում:

Գեղամյանների առանձնատուն
6
Մհեր Մկրտչյանի թանգարան
7

Մհեր Մկրտչյանի թանգարան

Մհեր Մկրտչյանի հուշաթանգարանը գտնվում է Ռուսթավելի փողոցում, որի բացումը տեղի է ունեցել 2006 թվականին՝ 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում: Թանգարանում ցուցադրվում են մեծ դերասանի բեմական հագուստներն ու իրերը, տարբեր ֆիլմերում («Նվագախմբի տղաները», «Մեր մանկության տանգոն», «Միմինո», «Ալի Բաբան և քառասուն ավազակները», «Հին օրերի երգը», «Այբոլիտ-66») օգտագործած ռեկվիզիտներ։ Թանգարանի հավաքածուների մեջ մեծ արժեք ունեն կամոդը՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, տակառիկը՝ «01-99» ֆիլմից, գալիկոնը՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմից։ Այստեղ կարելի է տեսնել մեծ դերասանի պարգևներն ու նվերները, նրա մասին պատմող լուսանկարներ, գրքեր, անձնական իրեր։ Մեծ արտիստի կյանքի և ստեղծագործական գործունեության հետ կապված թանգարանում կա 270-ից (երկու հարյուր յոթանասուն) ավելի լուսանկարներ։ Պահպանվել է Մհեր Մկրտչյանի ձեռքով արված ծաղրանկարներ, պատկերներ, նամակներ, փաստաթղթերի նմուշներ։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Բանաստեղծի տուն – թանգարանը գտնվում է Շահումյան փողոցում և գործում է 1975թ-ից։  Թանգարանում կարելի է ծանոթանալ ոչ միայն մեծ բանաստեղծին առնչվող մասունքներին, այլև 19-րդ դարի վերջին քառորդի ունևոր գյումրեցու կենցաղին, նիստուկացին։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
8
Ավելին