Բարեկամության այգին շատ ավելին է, քան պարզապես զբոսայգի. այն սպորտային և մշակութային միջոցառումների և ծրագրերի հարթակ է տարբեր տարիքի և մասնագիտությունների մարդկանց համար: Այստեղ մարդիկ կարող են հավաքվել՝ տարատեսակ սպորտային միջոցառումների, այդ թվում՝ բացօթյա մարզումների, սքեյթբորդինգի և BMX-ի պարապմունքների մասնակցելու համար: Այստեղ նաև անցնում են մշակութային տարատեսակ միջոցառումներ, այդ թվում՝ փառատոներ և բարեգործական մարաթոններ: Այգում ստեղծված է բացօթյա մարզումների համար նախատեսված բացառիկ հարթակ: Այն թույլ է տալիս միասին մարզվել՝ անկախ տարիքից ու սեռից: Այս հարթակը հարմար է նաև բուժական-կանխարգելիչ վարժությունների համար:
Այգին սքեյթբորդինգի և BMX-ի երկրպագուների հանդիպման վայր է, իսկ պարբերաբար անցկացվող վարպետության դասերը և ցուցադրական մարզանքները նպատակ ունեն երիտասարդ սերնդին խրախուսել միանալ այս նոր մշակույթին: Բարեկամության այգում անցկացվող սիրված միջոցառումներից է գիշերային հեծանվարշավը: Թեմատիկ «հեծանվային գիշերները» նվիրվում են որոշակի պատմական, ճարտարապետական, քաղաքային, գրական կամ բնապահպանական թեմայի՝ սպորտը և ճանաչողական փորձառությունը համադրելով գիշերային տեսարանները վայելելու հաճույքի հետ: Այս միջոցառումը մեկ սպորտային իրադարձության շրջանակում միավորում է բոլոր մշակութային ինստիտուտները և քաղաքային տարածքները՝ մասնակիցներին թույլ տալով ազատ ընտրությամբ շրջել արշավի երթուղում ներառված վայրերով:
Եվ վերջապես՝ այգում է անցկացվում նաև Գյումրիի առաջին բարեգործական մարաթոնը, որի նպատակը քաղաքի սպորտային միջոցառումները վերսկսելն է՝ միևնույն ժամանակ զարգացնելով հանգանակությունների մշակույթը: Մարաթոնն սկսվում և ավարտվում է Բարեկամության այգու տարածքում և խրախուսում է վազորդներին միանալ բարեգործական մարաթոնի մասնակիցներին՝ իրենց անցած կիլոմետրերին հավելյալ «արժեք» ավելացնելով: Այս միջոցառումը միավորում է ամբողջ քաղաքը՝ այն դարձնելով մեկ միասնական էկոհամակարգ, և խրախուսում է բնակիչներին ծանոթանալ քաղաքի կենտրոնից դուրս գտնվող այգուն:
Բարեկամության այգին համայնքի համար աշխույժ կյանքի բացառիկ հարթակ է, որում համատեղվում են սպորտը, մշակույթը և բարեգործությունը: Այստեղ հանդիպում են տարբեր տարիքի և կենսակերպի մարդիկ, նրանք մասնակցում են տարատեսակ միջոցառումների և իրադարձությունների և սատարում միմյանց ձեռնարկումները:
1
դկտԴիմավորե՛ք ձմեռը ջերմությամբ։ Դեկտեմբերի առաջին օրերից իր աշխատանքը սկսում է ձմեռային սահադաշտը, որն իր շուրջը կհավաքի վառ հույզերի բոլոր սիրահարներին…
1
սպտԱշնան սկզբին կբացվի վերանորոգված Պատմական բեմը։ Ի պատիվ այս երկար սպասված իրադարձության, մեր այգում կանցկացվի մեծ տոն, որը կմեկնարկի ժամանցային գործու…