Մենք առաջարկում ենք բազմաթիվ խմբային ուշագրավ էքսկուրսիաներ՝ ամենատարբեր հետաքրքրությունների և նախասիրությունների տեր մարդկանց համար: Արվեստասերներին առաջարկում ենք տարբեր տևողության և բարդության երթուղիներ Գյումրիի մշակութային վայրերով: Այս էքսկուրսիաները ներառում են առնվազն մեկ այցելություն նկարչի արվեստանոց և ներառում քաղաքում գործող մշակութային կենտրոններ, բացառիկ հնարավորություն են Գյումրիի մշակութային մթնոլորտը զգալու համար:
Արվեստին նվիրված թեմատիկ էքսկուրսիաները հասանելի են հայերենով, ռուսերենով և անգլերենով: Արկածային ժամանցի սիրահարներին առաջարկում ենք հեծանվային արշավներ՝ վայելելու Շիրակի գեղատեսիլ բնությունը: Արշավն ուղեկցվում է ճանապարհին գեներացվող երաժշտությամբ և կարող է փոփոխվել կախված հեծանվորդի վարելու արագությունից՝ դարձնելով այս արշավն իրապես անգերազանցելի փորձառություն:
Բարեկամության այգին հայտնի է նաև ձմեռային փառատոնով, որի միջոցառումներն անցնում են Գյումրիի ամենատարբեր վայրերում: Այն ձմեռային իրական տոն է դառնում Գյումրիի և Շիրակի բնակիչների համար: Փառատոնի շրջանակում անցկացվում են չմշկավազքի մրցույթներ, աերոմոդելավորման վարպետաց դասեր, կազմակերպվում են Ծննդյան տոնավաճառ և խոհարարական միջոցառումներ ու համտեսներ, գործարկվում էտարածաշրջանի ամենամեծ սահադաշտը: Միջոցառումը նաև տեղի զբոսաշրջային զարգացումը ու քաղաքում ներդրումների ավելացումը խթանելու հիանալի հնարավորություն է:
Քաղաքի թաքնված անկյուններում կազմակերպվող քվեստը մասնակիցների համար անմոռանալի փորձառություն է: Գյումրիի մասին պատմող հանրահայտ գրքերի, ինչպես նաև առասպելների ու զավեշտալի պատմությունների սյուժեներով բեմադրվող իմերսիվ ներկայացումներին փորձառու դերասանների հետ մեկտեղ ակտիվ մասնակից է դառնում նաև հանդիսատեսը: Ներկայացման ընթացքում հանդիսատեսը հնարավորություն է ստանում փոխելու սիրելի ստեղծագործության ավարտը, ինչը բացառիկ և անհատականացված փորձառություն է յուրաքանչյուր մասնակցի համար: Քվեստային տուրերն անցնում են Բարեկամության այգու և Գյումրիի մյուս հատվածներում՝ միավորելով քաղաքը մեկ էկոհամակարգում ու աշխուժություն բերելով քաղաքի այն անկյուններում, որոնք դեռևս այդքան էլ հայտնի չեն:
Մենք ձգտում ենք բացառիկ և անմոռանալի տպավորություններ պարգևել ցանկացած տարիքի և հետաքրքրությունների տեր մարդկանց: Էքսկուրսիաներն անցկացվում են հայերենով, ռուսերենով և անգլերենով, որպեսզի լեզուն հաղորդակցման խոչընդոտ չդառնա: Եկե՛ք և մեզ հետ միասին բացահայտե՛ք Գյումրիի բացառիկ հմայքն ու թաքնված գանձերը:
1
դկտԴիմավորե՛ք ձմեռը ջերմությամբ։ Դեկտեմբերի առաջին օրերից իր աշխատանքը սկսում է ձմեռային սահադաշտը, որն իր շուրջը կհավաքի վառ հույզերի բոլոր սիրահարներին…
1
սպտԱշնան սկզբին կբացվի վերանորոգված Պատմական բեմը։ Ի պատիվ այս երկար սպասված իրադարձության, մեր այգում կանցկացվի մեծ տոն, որը կմեկնարկի ժամանցային գործու…