Բարեկամության այգին Գյումրիում տեղի ունեցող մշակութային և ժամանցային միջոցառումների անցկացման կենտրոն է: Այգում անցկացվող հիմնական միջոցառումներից մեկը երաժշտական փառատոնն է, որին մասնակցում են երաժշտական տարբեր ժանրերում (ռոք, ֆոլք ռոք և ջազ) հանդես եկող արդեն կայացած և սկսնակ հայաստանյան խմբեր: Փառատոնը ժամանակակից երաժշտարվեստում գոյություն ունեցող տարբեր ժանրերի հատումը ներկայացնելուն ուղղված նախաձեռնություն է, որի շնորհիվ մեկ տանիքի տակ հանդես են գալիս երկրի տարբեր անկյուններում գործող խմբեր՝ միավորելով հայկական ռոքի երկու մայրաքաղաքները՝ Գյումրին և Վանաձորը: Փառատոնի շրջանակում միջոցառումներ են անցկացվում քաղաքի տարբեր վայրերում՝ սրճարաններում և դահլիճներում, և ամենակարևորն այն է, որ այդպիսով վերածնվում է դալանային-բակային համերգներ կազմակերպելու հին ու բարի ավանդույթը:
Այգին դառնում է կենտրոնական վայրը, որտեղ անցկացվում են ամենամասշտաբային միջոցառումները և ելույթ են ունենում ամենահայտնի կատարողները:
Երաժշտական փառատոնից բացի, Բարեկամության այգին նաև «Showcase» անունը կրող մշակութային և ժամանցային միջոցառման անցկացման վայրն է: Միջոցառումը Գյումրիի և մոտակա քաղաքների երիտասարդ արվեստագետներին հավասար հնարավորություններ է ընձեռում՝ ինքնարտահայտվելու և իրենց աշխատանքները ներկայացնելու համար: Սկսնակ կատարողներն ու խմբերը կարող են հանդես գալ և իրենց փորձերն անցկացնել այգու բացօթյա բեմահարթակի վրա: «Showcase»-ն անցկացվում է սեզոնի ընթացքում մեկ անգամ և երիտասարդ արվեստագետներին հնարավորություն է տալիս իրենց տաղանդը ներկայացնել հանդիսատեսին: Այգում նաև առաջարկվում են շարժողական և կոորդինացիայի հմտությունների զարգացմանն ուղղված պարապմունքներ, որոնք նաև թույլ են տալիս զարգացնել մարդու երևակայական մտածողությունը:
Պարապմունքներն օգնում են կապ գտնել մտքի և մարմնի միջև, զարգացնել մարմնական ընկալումները, մշակել ճիշտ շնչառության հմտություններ, ձևավորել ուշադրության և կենտրոնացման, ինչպես նաև վիզուալ և ժեստերի լեզվով հաղորդակցության հմտություններ․ այս ամենը համադրվում է բեմական և պարարվեստում կիրառվող տարրերի հետ: Այս դասընթացի մասնակիցները շարժման և ինքնարտահայտման արվեստի միջոցով ավելի լավ կճանաչեն ինքներն իրենց և կզարգացնեն սեփական մարմինն ընկալելու հմտությունները:
Երաժշտական փառատոնից, մշակութային միջոցառումներից և դասընթացներից բացի, Բարեկամության այգում տարվա ընթացքում անցկացվում են տարատեսակ այլ միջոցառումներ ևս, այդ թվում՝ թատերական փառատոն, վիզուալ պոեզիայի երեկոներ, ֆիլմերի ցուցադրություններ, գիշերային հեծանվարշավներ և բարեգործական մարաթոններ: Այս միջոցառումները համախմբում են քաղաքը, խթանում են երիտասարդների ստեղծարար շարժունությունը, խրախուսում թատերարվեստում համարձակ փորձարարության դրսևորումները, նպաստում տեղի զբոսաշրջությանը և ստեղծագործական կապերի հաստատմանը, ինչպես նաև Գյումրիում ներդրումների ակտիվացմանը:
1
դկտԴիմավորե՛ք ձմեռը ջերմությամբ։ Դեկտեմբերի առաջին օրերից իր աշխատանքը սկսում է ձմեռային սահադաշտը, որն իր շուրջը կհավաքի վառ հույզերի բոլոր սիրահարներին…
1
սպտԱշնան սկզբին կբացվի վերանորոգված Պատմական բեմը։ Ի պատիվ այս երկար սպասված իրադարձության, մեր այգում կանցկացվի մեծ տոն, որը կմեկնարկի ժամանցային գործու…